Թուրք֊ադրբեջանական շահը պաշտպանող իշխանությունները որևէ կերպ չեն անդրադարձել ադրբեջանցիների` երեկվա սանձարձակ ու սադրիչ քայլերին։ Երեկ 27 քաղաքացիական անձինք ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս քաղաքից ուղևորվել են Ստեփանակերտ, չնայած, որ Գորիս֊Ստեփանակերտ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենաները։
Որոշ ադրբեջանցիներ ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետևանքով քաղաքացիական անձանցից 4֊ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3֊ը ուշաթափվել են։
Չնայած տեղի ունեցածին, Հայաստանի իշխանությունների կողմից որևէ հայտարարություն չկա, նույնիսկ ՔՊ֊ի կողմից առաջադրված ՄԻՊ֊ի թեկնածուն է լռում` սպասարկելով թուրք֊ադրբեջանական շահը։
Սրանց լռությունը վկայում է այն մասին, որ Նիկոլն ու Ալիևը նոր ու գաղտնի պայմանավորվածություն ունեն, որը ի վնաս հայ ժողովրդի է։
Վերջին օրերին ՔՊ֊ականների կողմից կազմակերպվող շոուները, որոնք միտված են շեղելու հանրության ուշադրությունը, ապացույցն են այն նոր աղետների, որոնք սպասվում են Արցախին և Հայաստանին։
Թե ՔՊ֊ականները, թե ադրբեջանցիները վարում են հակահայկական քաղաքականություն և ակնհայտ է, որ իրենց կիրթ և կառուցողական եղբոր հետ որոշել են իրագործել մի նոր, աղետալի ծրագիր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0LVEbMGmYr8EhLnx7qGuHHVSsDs6CNDr2NcWWE2NF6vgkQy9qGapdqYQZXwpyj5ebl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել