Այս թոփ 10-յակը նվիրված է մարդու կողմից երբևէ ստեղծված ամենամեծ մեքենաներին:
№ 10. «Bucyrus MT6300AC»

Սկսենք «Bucyrus MT6300AC»-ից: Սա աշխարհի ամենամեծ բեռնատարն է: Նրա երկարությունը 15.57 մետր է, բարձրությունը բարձրացված թափքով` 13.51 մետր, իսկ լայնությունը` 9 մետր 70 սմ: Այս հրեշի քաշը 598.640 կգ է, ամբարձունակությունը՝ 363.000 կգ: Բեռնված «Bucyrus MT6300AC»-ի մաքսիմալ արագությունը 64 կմ/ժ է, իսկ շարժիչի հզորութունը` 3.750 ձիաուժ:
№ 9. «LTM 11200-9.1»

9-րդ տեղում է աշխարհի ամենամեծ և հզոր վերամբարձ կռունկը: Կռունկը բաղկացած է 8 բաժիններից և կարող է բարձրանալ 6.5-126 մետր: Մաքսիմալ ամբարձունակությունը 1 200 տոննա է, արագությունը՝ 75 կմ/ժ: Կռունկի ամբողջ քաշը կազմում է 96 տոննա՝ 202 տոննա հակակշռով:
№ 8. «Airbus A380»

8-րդ տեղում է աշխարհի ամենամեծ ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի արժեքն է 389,9 մլն դոլար: Այն սկսել են արտադրել 2004թ.-ին և մինչ օրս արտադրվել է 101 օրինակ: Ինքնաթիռը կարող է թռչել առանց կանգառների 15 400 կմ: Այն տեղավորում է 853 ուղևոր մեկ դասի մի սրահում և ևս 525 ուղևոր երեք դասի այլ սրահներում: «Airbus A380»-ի բարձրությունը ավելի քան 24 մետր է, երկարությունը 73 մետր է, իսկ թևերի բացվածքը՝ 80 մետր:
№ 7. «Ан-225 «Мрия»

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը հանձնվել է օգտագործման դեռևս 1989թ.-ին և մինչ օրս օգտագործման մեջ է: «Ан-225»-ը կառուցվել է Կիևի գործարաններից մեկում: Դրանից աշխարհում կա միայն մեկ օրինակ, որը և օգտագործում է «Antonov Airlines» Կիևյան ընկերությունը: Այն ստեղծվել է տիեզերանավերի, տարբեր հրթիռների, այլ ծանր տեխնիկայի տեղափոխման համար: Նրա ամբարձունակությունը 250 տոննա է: Թևերի բացվածքը 85.4 մետր է, երկարությունը` 84 մետր, իսկ բարձրությունը` 18.2 մետր: Արագությունը կազմում է 850 կմ/ժ:
№ 6. «Knock Nevis»

Աշխարհի ամենամեծ տանկերն օգտագործվում է իբրև լողացող նավթային պահեստ: Դժբախտաբար, 2010թ.-ին այն վերացրեցին: Տանկերի երկարությունը 6.5 մետրով ավելին էր, քան աշխարհի ամենաբարձր կառույցներից մեկը` Պետրոնաս երկվորյակ աշտարակներից ամենաբարձրը (452 մետր), լայնությունը` 69 մետր, իսկ բարձրությունը 30 մետր էր: Տանկերի քաշը կազմում էր 564.763 տոննա:
№ 5. 941 «Շնաձուկ»

Աշխարհի ամենամեծ սուզանավն է: Սրանք ռազմավարական նշանակության «Շնաձուկ 941» ծրագրի ատոմային սուզանավերն են: Նրանց ստեղծման հրամանը տրվել էր 1972թ.-ին, բայց արդեն 1980թ.-ին դրանք հանձնվեցին ՛շահագործման: Տեխնիկապես սուզանավը կարող է ատոմային ռումբ կրել և հարկ եղած դեպքում արձակել այն: Սուզանավի երկարությունը 172.8 մետր է, լայնությունը` 23.3 մետր, սուզման մաքսիմալ խորությունը 500 մետր է:
№ 4. «Պտուտակային փոխադրիչ» (Crawler-Transporter)

Սա ամենամեծ պտուտակային տեխնիկան է: Պտուտակային փոխադրիչը նախատեսված է Ապոլլոն նախագծի շրջանակներում «Սատուրն V», «Սատուրն IB» հրթիռների տեղափոխման համար: Այն կշռում է 2.400 տոննա, կարող է տեղափոխել մոտ 6.000 տոննա բեռ, երկարությունը 40 մետր է, լայնությունը՝ 35: 16 էլեկտրոշարժիչներից յուրաքանչյուրի հզորությունը 2750 ձիաուժ է: Մաքսիմալ արագությունը բեռնված վիճակում 1,6 կմ/ժ է, իսկ դատարկ վիճակում` 3 կմ/ժ:
№ 3. «Bagger 293»

Աշխարհի ամենամեծ ինքնագնաց մեքենան է: Հսկայական պտուտակավոր էքսկավատորը արտադրվել է գերմանական «TAKRAF» ընկերության կողմից 1995թ.-ին: Օգտագործվում է քարածուխ ստանալու համար: Մեքենայի բարձրությունը 96 մետր է, երկարությունը` 225մ, քաշը՝ 14.200 տոննա: Կառավարվում է 5 օպերատորի կողմից:
№ 2. «Overburden Conveyor Bridge F60»

Սա աշխարհի ամենամեծ շարժական արդյունաբերական մեքենան է: Օգտագործվում է դարչնագույն ածուխ ստանալու նպատակով, ինչպես նաև բաց լեռնային տարածքներում աշխատանքների համար: Բարձրությունը 60 մետր է, այստեղից և գալիս է անունը՝ F60: Ունենալով 502 մետր երկարություն` այն անվանում են պառկած Էյֆելյան աշտարակ: Լայնությունը 240 մետր է: Աշխատող ժամանակ մեքենան կշռում է 13.600 տոննա:
№ 1. «Bagger 288»

Աշխարհի ամենամեծ էքսկավատորն է: Այն կառուցվել էր դեռ 1978թ.-ին «Rheinbraun» ընկերության համար: Կշռում է 13.500 տոննա, բարձրությունը 96 մետր է, երկարությունը` 240մև լայնությունը՝ 46մ: Այն կառվարվում է 4 մարդկանց կողմից, մեքենան կարող է արտադրել 10.000 կուբամետր հող մեկ ժամում: Մաքսիմալ արագությունը 0.6 կմ/ժ է:



