Իշխանական քարոզչամեքենան ամեն ինչ անում է, որպեսզի քողարկի այս սահմռկեցուցիչ իրականությունը։ Երեկ` մարտի 31֊ի գիշերը, սահմանին կրկին զինվոր է զոհվել, բայց իշխանականները ամեն ինչ թաքցնելու համար` ներքաղաքական շոուներ են կազմակերպում։
Մենք, որպես հասարակություն չպետք է կույր լինենք, պետք է պահանջատեր լինենք, պետք է հեռացնենք այս դավադիր իշխանությանը։ Ժողովուրդը պետք է գիտակցի, որ Հայաստանի և Արցախի փրկությանը հասնելու համար օրակարգում պետք է ունենալ 1 խնդիր` այս իշխանության հեռացումը, մնացածը մանիպուլյացիա է։
Այսօր, մենք ունենք լրջագույն անվտանգային խնդիր, որի լուծման համար սրանք սակուրա են տնկում կամ կինոդիտումների համար Հայ ֆիլմում հնարավորություն են զարգացնում, ակադեմիական քաղաք կառուցում...
ԱԱԾ֊ն հայտարարություն է տարածել, որ Հանրապետությունում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ ՀՀ ՊՆ֊ի հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տասը միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն մատակարարումներն առ այսօր չեն իրականացվել և այդ առիթով հարուցվել է քրեական գործ։
Այս հայտարարությունը պետք է պարզաբանել հասարակության համար։ Կառավարությունը, պատկան մարմինները բաներ են հայտարարում չենք հասկանում` ինչի մասին է խոսքը։
Չնայած այս ամենն արվում է հատուկ նպատակով, այն է շեղել մարդկանց ուշադրությունը ադրբեջանական կողմի առաջընթացից ՀՀ սուվերեն տարածքում։ Ադրբեջանը տեղակայվել է հայկական սահմանագծի 5 կետերում` 100֊300 մետր խորքում։
Ադրբեջանցիներն առաջ են գալիս, օկուպացնում ՀՀ տարածքները, սահմանին շարունակ զոհեր ենք ունենում, իսկ սրանք ամեն ինչ անում են մարդկանց իրականությունից շեղելու համար։
Նիկոլի ձեռագիրը հետևյալն է` սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, որում իրականում քողարկված էր դագաղներ, հիմա էլ խաղաղության մեջ քողարկված զիջումներ, նոր մարդկային կյանքեր, կորսված ճակատագրեր, հանձնված համայնքներ։ Եվ վերջնագիրը` հայրենիքը հանձնելն է` կորսված անկախությունից հետո։
Մենք պետք է ապրենք այս ամենը թույլ չտալու համար, մենք չպետք է տրվենք ինֆորմացիոն մանիպուլյացիաներին և չշեղվենք օրակարգից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02jScUUbeMyPxMfaKqjMqg3nmJs3P29bsbGaQGrKHNXR1RdMuDaKts56PoT7aJqZxPl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել