ՀՀ նախկին ոստիկանապետի կարծիքով` մեղադրանքում դստեր ներգրավվածությունը քրգործին «միս ու արյուն» տալու և ցայտուն դարձնելու համար է։
Ըստ նախկին ոստիկանապետի` իրեն մեղադրանք է առաջադրվել մեկ անձի հայտարարությունների հիման վրա։
«Մի կերպար կա, որը նստած է Ամերիկայում, վարկաբեկում է բոլորին այս երկրում, դա Վարդան Ղուկասյան երևույթն է` «Դոգ» մականունով, որը եղել է մեր աշխատողը, որին ես վռնդել եմ արվամոլության համար։ Այ նրա արած հայտարարությունների ֆոնի վրա է հարուցվել այս քրեական գործը»,– ընդգծեց Գասպարյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել