«Չուպա-չուպս Հակոբը», ԱԺ ամբիոնից իբր բացահայտելով ժամանակակից բանկային համակարգի ընձեռած բարիքները, ընդդիմությանը մեղադրել է հանիրավի կերպով վարկային միջոցներով հարյուր հազարավոր դոլարների հասնող անշարժ գույք ձեռք բերած ՔՊ-ականներին թիրախավորելու համար՝ վստահություն հայտնելով, որ նման կերպ փորձ է արվում՝ իրենց՝ «արդարամիտ» ու «ազնիվ» ղեկավարների ու նախկին «թալանչիների» միջև հավասարության նշան դնելու: Իբր իրենց անհիմն կերպով մեղադրում են թալանչիության համար, այնինչ տղերքն աշխատավարձով յոլլա գնացող շարքայիններ են:

ՔՊ-ական կին պատգամավորների ինտիմ նախասիրություններին քաջատեղյակ այս հորթի անհանգստությունը, իհարկե, անհիմն չէ. ՔՊ-ականները հասկանում են, որ այն հանրային կերպարը, որն իրենցից կերտել են օտարերկրյա հատուկ ծառայությունների իրենց կուրատորները, հօդս է ցնդում, ու հիմա ՔՊ-ականներից ամեն մեկն իր պարտքն է համարում ջրել նույն Սուրիկի ու Արաբատի կերած կեղտերը՝մեկի ասաբնյակն ու մյուսի էլիտարը ներկայացնլով որպես սովորական մի բան, որ կարող է թույլ տալ իրեն ցանկացած մեկը: Այսինքն՝ գեղեցիկ սեռի ՔՊ-ական ներկայացուցիչներին չուպա-չուպս ծծցրաց սույն այլասերվածը (ՔՊ-ական կանանցից շատերը Հակոբին այլևս հենց այդպիսն են համարում) մարդկանց դրել է լրիվ էշի տեղ՝ իր թիմի կեղտերը փորձելով կոծկել հեղափոխական քարոզչական մի հնարքով, որն այլևս «ուտիլ» է, որը ոչ մեկին ոչնչում չի համոզում:

ՔՊ-ի կողմից հենց հիմա իրականացվող թալանի մասին մանրամասն տվյալներն ի հայտ են գալու իշխանափոխությունից հետո, ու հասարակությունն անձամբ է համոզվելու, թե ինչպես է տարիներ առաջ հիարաբար իր վստահության քվեն տվել մի ուժի, որը ոչ միայն Արցախն է սարքել Իլհամի այգի, այլև Հայաստանը՝ «նոր» թալանի հովիտ՝ նոր թափ հաղորդելով անհանդուրժելի բարքերին, թաթախվելով այն նույն մեղքերի մեջ, որոնք տարիներ ի վեր քննադատելով՝ Նիկոլը զավթել է Հայաստանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել