Այսօր Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսա, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշարձանը։ Ամեն օր Հայաստանի՝ երկնքի տակ բաց թանգարան լինելու մասին խոսալով 1995 թվականից ի վեր որևէ հայտ չենք ներկայացրել Յունեսկօ՝ նյութական մշակութային ժառանգության մասով, ու այս իմաստով երկրների շարքում նախավերջին տեղում ենք՝ կարծեմ Սենեգալից առաջ, իսկ մեր բացառիկ հուշարձանները իբրև թե վերականգնել ենք՝ գրեթե վանդալիզմի հասնող մոտեցմամբ։ Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա։ Ում կտրուկ կթվա, առաջարկում եմ այցելել Դվին և Բջնի՝ տեսնելու այսպես կոչված վերականգնված հատվածները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhanna.andreasyan/posts/pfbid0RVcdDkty5FWVHTHiYncT84i1Hx8ZTP3x9fNkvta9gdtMgAk3ufDQd62Cwad1jZwpl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել