Պատմում են, որ մարզպետը, բանուգործը թողած, աշխատանքային ժամերին մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների անձնակազմերի հետ ժողովներ է անում եւ ՔՊ-ին ընտրելու հրահանգներ իջեցնում։ Սոցիալական օգնություններ են բաժանում։ Իսկ թեկնածուն եւ իր կողմնակիցները, ողջ օրը դռնեդուռ ընկած, խոստումներ են տալիս բնակիչներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ Անիում իշխանություն ձեւավորել, վարչապետի հրամանով համայնքապետի ԺՊ նշանակվեց ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանը, ով մինչ այդ «Հայփոստի» տեղի պատասխանատուներից էր։
Նախորդ անգամ պայքարը 18 տարվա համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանի ու ՔՊ-ի միջեւ էր, ՔՊ-ն ձայների քանակով զիջել էր նախկին համայնքապետին։ Այժմ 3-ի փոխարեն մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արտակ Գեւորգյանը, ՔՊ-ն՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, որի առաջին համարը Ագուն Սաղաթելյանն է, եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Արմենակ Նաջարյանի գլխավորությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1e47b713d3897571a12e78aa0db1ff05
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել