Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո֊ներկայացումը ներկայացվելու է նաև Լոս Անջելեսում։

Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է այդ մասին և նշել՝ այդ հարցով զրուցել է Գլենդելի քաղաքապետի հետ։

«Լոս Անջելեսում ապրող սիրելի հայրենկիցներ: Վերջապես, Մայիսի 13-ին «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը պաշտոնական այցով մեկնում է ձեզ մոտ»,- գրել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել