Hetq.am-ը գրում է.
«Հետք»-ը շարունակում է սննդամթերքի փորձաքննությունների շարքը։ 2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացվել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։
Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության կաթնաշոռը ( 27.02.2023-04.03.23 արտադրության՝)։ Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթ, յուղազերծ կաթ, չոր յուղազերծ կաթ, կաթնաշոռի մակարդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 7%։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշը համապատասխանում է սահմանված նորմերին։
Երկրորդ համարի տակ փորձաքննվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրության «Մարիաննա» կաթնաշոռը (02.03.2023-08.03.23՝ արտադրության)։
Բաղադրությունը՝ «կաթ կովի նորմալացված, կաթնաթթվային կուլտուրաներից պատրաստված մակարդ, կալցիումի քլորիդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։
Փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ «Մարիաննա» կաթնաշոռի մեջ բորբոսասնկերի թիվը 120 է, ինչը գերազանցում է նորման 2,4 անգամ (նորմա՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի)։ Բացի այդ, այս կաթնաշոռում հայտնաբերվել են մեծ քանակությամբ խմորասնկեր (այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում)։
Այսպիսով, «Մարիաննա» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։
Երրորդ համարի տակ փորձաքննվել է «Բիոկաթ» ընկերության կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության)։
Ինչպես նշված է մակնշման մեջ, այն պարունակում է «կովի անարատ կաթ և կաթնաշոռի մակարդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 12%։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Բիոկաթ» կաթնաշոռում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Բացի այդ, այն պարունակում է մեծ քանակությամբ բորբոսասնկեր և խմորասնկեր։
Այսպիսով, «Բիոկաթի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։
Չորրորդ համարի ներքո փորձաքննության է ներկայացվել «Չանախ» ընկերության կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության)։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: