Չնայած որոշել էի, որ այլևս բնակարանային թեմաների մեջ չեմ մտնի, բայց էս դեպքը բացառություններից է։ Զոհված նորակոչիկ Նարեկ Ավետիսյանի ընտանիքը փաստացի կարող է ամեն պահի հայտնվել բաց երկնքի տակ։ Հավատալով մեր հասարակության լավագույն հատվածի ներուժին, հանձն եմ առել համախմբել Հայրենիքի համար զոհված զինվորի արժեքն իմացող մարդկանց ու դրամահավաքի շնորհիվ մեկընդմիշտ լուծել նրանց բնակարանային հարցը։ Նոր բնակարանի «բեհն» արդեն տվել ենք, մնացած գումարը հավաքելու համար ունենք 2 ամիս ժամանակ։ Տա Աստված, ավելի շուտ հավաքենք։
Պետք է հավաքել այս պահին պակասող 39.720 դոլար ու դրանով ևս մեկ զոհված զինծառայողի ընտանիքի ծանր բեռ ընդմիշտ կհանենք նրանց ուսերից։ Այս 20 օրերի ընթացքում 26.280 դոլար արդեն հավաքվել է։
Եկեք համախմբվենք ու մեկ անգամ ևս հրաշք գործենք։
❗️Բանկային հավելվածով կամ տերմինալներով բանկային քարտին փոխանցելու համար-4847 0400 0444 3334 (Converse Bank Suren Avetisyan)
❗️Բանկային հաշվեհամարին դրամով փոխանցելու համար- 19300072914800 (AMD Converse Bank)
ստացող Suren Avetisyan
❗️Բանկային հաշվեհամարին դոլարով փոխանցելու համար- 19300585806601 (USD Converse Bank)
ստացող Suren Avetisyan
❗️Բանկային հաշվեհամարին եվրոյով փոխանցելու համար- 19300258751004 (EUR Converse Bank) ստացող Suren Avetisyan
❗️ Իդրամ- 977390257