Նիկոլը կառավարության այսօրվա նիստի իր ելույթում կրկին սեփական տարերքի մեջ էր, այն է ՝ իբրև հակադրությամբ, բայց, այնուհանդերձ, թելել պաշտոնական Բաքվի թելը:
Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես Ստեփանակերտի և Բաքվի միջև հումանիտար, կրկնում եմ, Արցախի իշխանությունների կողմից ընդգծվող հումանիտար օրակարգի հանդիպումն ու քննարկումները փորձում է հրամցնել որպես Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված «երկխոսության ձևաչափ»:
Հիշեցնեմ, որ այդպիսի դիրքորոշում, որ այո, սա Արցախի «հայկական բնակչության» ինտեգրացիայի ձևաչափն է, ունի պաշտոնական Բաքուն:
Եվ դա այն մեխանիզմն է, որով Նիկոլն ուզում է վերջանականապես «ձեռքերը լվանալ» Արցախից և թողնել Ստեփանակերտը Բաքվի «երախում», ինչի ականատեսն ենք մենք լինում:
Այս իշխանությունը փոխանակ Հայաստանի արտաքին քաղաքական ներուժը ցանկության դեպքում ուղղեր, ոչ թե գալչկայի համար հանդիպումներում կամ հեռախոսազրույցներում Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության հետ կապված միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելու դատարկախոսություններին, այլ՝ հստակ ջանքեր գործադրելուն, այդ թվում ՝ նաև աշխարհի գերտերությունների մայրաքաղաքների հետ այդ բանակցությունները վարելու և Բաքվի վրա անհրաժեշտ ճնշումը գեներացնելու համար, իբր թե հակադրություններով սպասարկում է Բաքվի քաղաքական օրակարգը։
Նիկոլ Փաշինյանը մի դեպքում, իբրև թե, Արևմուտքում սիրված գործիչ է, մյուս դեպքում՝ չի կարողանում, կամ չի ուզում տրանսֆորմացնել իր այդ «սերը» հայանպաստ լուծումների մեջ:
Չմոռանանք նաև, որ Մոսկվայի հետ հարաբերությունները հետևողականորեն քայքայման գործընթացի մեջ են:
Փաստացի, Նիկոլն ու Ալիևը շարունակում են չորս ձեռքով խաղալ միևնույն «Ռեքվիեմն» Արցախի ու հայ ժողովրդի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid0zF6oghgkHnJZboaFgZLVSjxT8EVRsv7v7k5xRUtHEmnZvjVoFrDdKiwYyQCzpTsLl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել