Azatutyun.am-ը գրում է.
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում կմրցի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, հաղորդում է Ազատությունը՝ հղում անելով Deutsche welle-ին։
Չնայած ընտրության հարցում եղած տարաձայնություններին՝ թուրքական ընդդիմադիր կուսակցությունները երկուշաբթի օրը առաջադրեցին Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը։
Ընդ որում, ընդդիմադիր դաշինքի ամենամեծ կուսակցություններից աջակողմյան «Լավ»-ի առաջնորդ Մերալ Աքշեները հրաժարվեց հավանություն տալ նրա թեկնածությանը:
Նա ավելի վաղ ասել էր, որ կվերադառնա ընդդիմադիր դաշինք, եթե Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը ընդդիմության հաղթանակի դեպքում նշանակվեն փոխնախագահների պաշտոնում։