
News.am-ը գրում է.
«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանը, որն առավել հայտնի է՝ «Արսեն Երեւանսկի» մականունով, մարտի 3-ին հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Սարգսյանը չնշեց, թե ինչ քրեական գործով է Երեւանսկին հրավիրվել հարցաքննության:
Նշենք, որ «Արսեն Երեւանսկին» անցնում է մի քանի քրեական գործերով, որոնք վերաբերում են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու մեջ:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/748373.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել