Հասկանալով, որ քուչեքում պեռաժկի կրծելով հեռուն չի գնա՝ Նիկոլը Գռզոյի սայթին պատվեր է իջեցրել՝ հատել անծայրածիր հորզիոններն ու հասնել «անտառապահ» Փաշինյան Արտակին՝ գործնականում փաստելու սեփական ցեղի՝ հասարակ մարդկանց իբր մոտ լինելու մասին լեգենդը:

Եթե փորձենք հնարավորինս հակիրճ բնութագրել Նիկոլի եղբոր «ինտերվյուն», ապա այն կարելի է համարել «կուկուռուզ շոուի» տրամաբանական շարունակություն, բայց մի տարբերությամբ. կուկուռուզի դերում այս անգամ Նիկոլի եղբայրն էր հանդես գալիս՝ ոտքից՝ գլուխ գեղցու կերպարի մեջ թաթախված: Ինչ վերաբերում է գեղցի «անտառապահի» հղած «մեսիջներին», ապա դրանցում նկատվում էր կրեատիվի սուր պակաս. գործնականում արձանագրելով, որ Նիկոլը ժեխին ստորաբար խաբել ու խաբում է՝ մարդը չամռվել էր «նախկիններին» ու պոկ չէր գալիս՝ միաժամանակ անթրաշ եղբորը հռչակելով՝ անփոխարինելի արեգակ՝ հայոց բովանդակ աշխարհի:

Նիկոլը վաղուց հասկացել է, որ նորմալ մարդկանց վրա այլևս հույս դնել չի լինի, ուստի որոշել է դիպչել ժեխանման մասսայի հոգու նուրբ լարերին՝ պարբերաբար փորձելով ապացուցել, որ Աննայի արյունը, բա չեք ասի, նույնպես կարմիր է: Այսինքն՝ Նիկոլ-Աննա զույգը հայ ժողովրդին լրիվ անասունի տեղ է դրել՝ կարծելով, որ նմանբովանդակ կլիպների օգնությամբ կարող են քողարկել սեփական ագենտուրային գործունեությունն ու դրա հետևանքով հայ ժողովրդին հասցված կորուստների ողջ ծավալը՝ մարդկանց ականջներից լապշա կախելով:

Ա՛յ սենց կլոունություններով էլ զավթեցին երկիրը՝այն Իլհամի ճարակ դարձնելով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել