Գուգոն հերթական անգամ տուֆտել է՝ ինքն իրեն խայտառակելով
ԱԺ ամբիոնից ընտանեկան բռնության պատճառների մասին է փիլիսոփայել բնավ ոչ օրինակելի ընտանիքի հայր Արսենյան Գուգոն՝ հայտարարելով, թե ընտանեկան բռնության պատճառը մեր ավանդույթներն են, մեր մտածելակերպը, մեր պատկերացումները, մեր ադաթներն են: Միաժամանակ Գուգոն ընտանեկան բռնության պատճառներից է համարել նաև «հասարակական մթնոլորտում առկա բռնության երանգները»:
Գուգոն, փորձելով խելացի թվալ, հարվածի տակ է դրել ու փնովել մեր ավանդույթները՝ կրկնելով ՔՊ-ին այնքան հոգեհարազատ սորոսականների քարոզչական թեզերը: Մինչդեռ համաշխարհային ստատիստիկան հուշում է, որ այն երկրները, որոնք համարվում են լիբերալ գաղափարախոսության դրոշակակիրներ, որտեղ «ավանդույթ» եզրը առաջ է բերում բացառապես նոստալգիկ զգացողություններ, ընտանեկան և այլ կարգի բռնության դեպքերն անգամներով ավելին են, քան քիչ թե շատ ավանդական արժեհամակարգից կառչած մնացած հասարակություններում: Ասել կուզի՝ Գուգոն հերթական անգամ տուֆտել է՝ ինքն իրեն խայտառակելով:
Մյուս կողմից՝ մտորումների տեղիք է տալիս Գուգոյի մեկ այլ հայտարարություն՝ կապված հասարակական մթնոլորտում առկա բռնության երանգների ու ընտանեկան բռնության միջև առկա կապի հետ: Ահա այստեղ Գուգոն միանգամայն իրավացի է, ուղղակի հարցն այն է, թե արդյոք սույն օլիգարխն ունի՞ այնքան խորագիտություն կամ պատասխանատվություն՝ խոստովանելու, որ հանրային մթնոլորտում առկա բռնության գեներատորի դերում հադնես է գալիս իր քաղաքական թիմը՝ յուր հիստերիկ պարագլխով: Գուգոն հիշո՞ւմ է ասֆալտին փռելու կամ պատերին ծեփելու մասին ինչ-որ մեկի ճղճղոցները կամ նույն այդ ինչ-որ մեկի երկաթյա մուրճը, որ ընտրություններին հռչակվել է ընտրարշավի յուրատեսակ խորհրդանիշ: Նիկոլի ողջ քաղաքական կենսագրությունը հիմնված է բռնության, դրա քարոզի ու ատելության տարածման վրա: Այս իմաստով ընտանեկան բռնության արմատը հենց հանրությունն ատելությամբ ու բռնությամբ պղտորողն է, որի թիմի մի կարևոր դեմքն էլ Արսենյան Գուգոն է՝ յուր բռնարար զավակով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1401
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել