Armsport.am-ը գրում է.
«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտնել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
«Ցանկանում եմ մնալ «Միլանում»: Հուսով եմ՝ մենք համաձայնության կգանք ակումբի հետ։ Մենք բանակցում ենք նոր պայմանագրի շուրջ, և ես զգում եմ, որ դրանք հաջողությամբ կավարտվեն»,- ասել է Ժիրուն DAZN-ին տված հարցազրույցում:
Ժիրուն «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
36-ամյա ֆրանսիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/417099/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել