Mediahub.am-ը գրում է.
Երբևէ մտածել եք, թե ինչու ինքնաթիռներում չկան տեսախցիկներ։
Պարզվում է, ավիաընկերությունները ինքնաթիռներում տեսախցիկներ չեն տեղադրում մի քանի պատճառով։ Նախ, անձնակազմի անդամների մեջ չկան անվտանգության աշխատակիցներ, որոնք կհետևեն տեղի ունեցողին և այդ դեպքում միջոցներ կձեռնարկեն։ Նման իրավիճակում տեսախցիկներն անօգուտ են՝ նրանք ոչ մի կերպ չեն կանխի անկարգությունները և չեն կարողանա իրական ժամանակում փոխանցել ձայնագրությունը։ Բացի այդ, եթե ինքնաթիռում ինչ-որ բան պատահի, ինքնաթիռը լի է ականատեսներով՝ ուղեւորները նկարահանում են կատարվածը սեփական հեռախոսներով։
Ինքնաթիռներում տեսախցիկների բացակայության մեկ այլ պատճառ էլ տնտեսական է։ Տեղադրումը շատ ծախսատար է ավիաընկերության համար: Բոլոր ինքնաթիռների տեխնիկական հագեցվածությունը կարող է արժենալ մի քանի տասնյակ միլիարդ ռուբլի։
Սակայն, 2023 թվականից սկսած տեսախցիկներ պետք է տեղադրվեն նոր ինքնաթիռներիում, իսկ 2025 թվականից՝ արդեն նոր շահագործվողներում։