
Երեք տարի առաջ պետական երկաթուղային օպերատորը՝ Renfe-ն, հայտարարել էր Աստուրիայում և Կանտաբրիայում գնացքների շարժակազմի արդիականացման ծրագրերի մասին:
Սակայն անցյալ ամիս պարզվել է, որ 258 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրով կառուցվող գնացքները չափազանց լայն կլինեն երկու շրջանների որոշ թունելներով անցնելու համար:
Դրա հետևանքով Իզաբել Պարդո դե Վերան՝ Իսպանիայի տրանսպորտի հարցերով պետքարտուղարը, ինչպես նաև Renfe-ի նախագահ Իսաիաս Տաբոասը հրաժարական են տվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել