Փետրվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ավագ սպաների զինվորական կոչումներ և ավագ հրամանատարական կազմի հատուկ կոչումներ շնորհելու մասին»։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

Ըստ հրամանագրի՝ Արևելյան ռազմական օկրուգի հրամանատար Ռուստամ Մուրադովը գեներալ-լեյտենանտից գեներալ-գնդապետի կոչում է ստացել։ Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար Եվգենի Նիկիֆորովը նույնպես կոչում է ստացել։

Նշենք, որ Մուրադովը Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատար է նշանակվել անցյալ տարվա օգոստոսին, Նիկիֆորովը Արեւմտյան ռազմական օկրուգի հրամանատարն է 2023 թվականի հունվարից։

Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը 2020-2021 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել