Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 342-ի: 72 424 մարդ վիրավոր է։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում։ Ինչպես նշել է Էրդողանը, այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Դրան հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, իսկ օրվա կեսին՝ 7,6 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ։ Թուրքիայում ցնցումները շարունակվում են արդեն երեք օր։
Երկրում 7-օրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է մտցվել։
Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել