Azatutyun.am-ը գրում է.
Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է Ադրբեջանի առնվազն 4 քաղաքացի:
Ազատության հաղորդմամբ, այդ տեղեկությունն «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությանը փոխանցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
«Կան տվյալներ 4 քաղաքացիների զոհվելու մասին: Մի կնոջ դին ընտանիքն արդեն հուղարկավորել է Թուրքիայում: Հիմա միջոցներ են ձեռնարկվում մյուս երեք զոհերի մարմինները հայրենիք վերադարձնելու համար»,- հայտնել է ԱԳՆ-ն:
Ըստ գերատեսչության, Թուրքիայից տարհանվել են Ադրբեջանի 395 քաղաքացիներ, նրանցից 183-ն արդեն տուն են հասել:
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/32264244.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել