1. Հուլիոս Կեսարի ինքնագիրը 2 միլիոն դոլար արժե, սակայն այն դեռևս ոչ ոք չի հայտնաբերել:

2. Չարլզ Դիքենսը քնում էր դեպի հյուսիս նայող անկողնում, քանի որ կարծում էր, թե դա բարելավում է գրելու իր կարողութունը:

3. Չինաստանում ամենահայտնի արևմտյան երեք անուններն են` Հիսուս Քրիստոս, Ռիչարդ Նիքսոն և Էլվիս Փրեսլի:

4

4. Հուլիոս Կեսարը դափնեպսակ էր կրում իր ճաղատությունը ծածկելու համար:

5. Այն վայրը, որտեղ Ջեֆերսոնը ստորագրել է անկախության հռչակագիրը, այժմ արագ սպասարկման սննդի կետ է:

6. Նոբելյան մրցանակը Ալֆրեդ Նոբելի կտակում նշված նրա այն ցանկությունից է ծնվել, թե չի ցանկանում, որպեսզի մարդիկ իրեն հիշեն որպես բռնության քարոզչի, քանի որ նա հայտնագործել էր դինամիտը:

7. Մի մարդ 14.000 դոլար է վճարել այն կրծկալի համար, որը Մեռլին Մոնրոն կրել է «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմի ընթացքում:

4

8. Մաո Ցզեդունը` Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջին առաջնորդը, ծնվել է 1893թ.-ի դեկտեմբերի 26-ին: Մինչև քաղաքական իշխանության հասնելը նա համեստ պաշտոն էր զբաղեցնում` որպես գրադարանավարի օգնական աշխատելով Պեկինի համաալսարաում:

9. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հռոմի ապագա պապ Հովհաննես 23-րդը իտալական բանակում ծառայում էր որպես սերժանտ:

10. Ալբերտ Էյնշտեյնին առաջարկել են Իսրայելի նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է` նշելով, թե ինքը հավես չունի խնդիրների հետ գլուխ դնելու:

11. Երբ Ալբերտ Էյնշտեյնը մահանում է, իր արտասանած վերջին բառերն իր հետ գերեզման է տանում, քանի որ մահվան պահին նրա կողքին գտնվող բուժքույրը գերմաներերն չէր հասկանում:


12. Ուրի Գելլերը մասնագիտացված իլյուզիոնիստ էր, աճպարար, ով ծնվել էր 1946թ.-ի դեկտեմբերի 20-ին: Նա պնդում էր, թե իր գերբնական կարողությունները հեռու Հուվա մոլորակից են գալիս:

13. Ջոն Գլենը առաջին ամերիկացին է, ով պտույտ է գործել Երկրի շուրջ: Երբ նա վերադարձավ Երկիր, նրան դիմավորեցին իր վրա 3.529 տոննա ժապավեններ թափելով:

14. Ռուսաստանի Եկատերինա Առաջինը օրենք էր ընդունել այն մասին, որ ոչ ոք չէր կարող հարբել իր կազմակերպած երեկույթերին մինչև երեկոյան ժամը 9-ը:

15. Ելիզաբեթ Առաջինի կառավարության ընթացքում հարկեր էր նշանակված տղամարդկանց մորուքների համար:

16. Թագուհի Ելիզաբեթ Առաջինը օրենք էր ընդունել, ըստ որի` բոլորը` բացի հարուստ մարդկանցից, պետք է հարթ գլխարկներ կրեին կիրակի օրերին:


17. Էրնեստ Բեվինը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատանքի նախարարն էր, դպրոցից դուրս է եկել 11 տարեկան հասակից:

18. Երբ Ռուզվելտը մահանում է, նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հարի Ս Թուրմանը (1945թ. ապրիլի 12): Նրա անվան «Ս»-ն իրականում ոչ մի նշանակություն չունի: Այն ավելացրել է նրա մայրը, քանի որ Թուրմանի երկու պապիկների անուններն էլ սկսվում էին Ս տառով, և նա ուղղակի չէր ցանկանում հիասթափեցնել նրանցից որևէ մեկին:

19. Թագուհի Վիկտորիայի հարսանեկան նվերներից մեկը 3 մետր տրամագիծ ունեցող կես տոննա կշռող պանիր էր:

20. Իսահակ Նյուտոնը տարված էր գերբնական երևույթներով ու օկուլտիզմով:


21. Մարի Կյուրիին, ով երկու անգամ Նոբելյան մրցանակի է արժանացել և հայտնաբերել է ռադիումը, թույլ չեն տվել միանալ Ֆրանսիական Ակադեմիային միայն նրա համար, որ նա կին էր:

22. Ջոն Դ. Ռոքֆելերը իր կյանքի ընթացքում 500.000.000 ԱՄՆ դոլար է հատկացրել բարեգործությանը:

23. Ջոն Փոլ Գեթին, ով մի ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդն էր համարվում, իր առանձնատանը հասարակական օգտագործման մետաղադրամներով աշխատող հեռախոս ուներ:

24. Ուինսթոն Չերչիլը սիգարներ ծխելու օրական հստակ չափաբաժին ուներ: Նա ամեն օրվա համար 15 սիգար էր առանձնացնում:

25. Մի անգամ Լեդի Աստորը Ուինսթոն Չերչիլին ասում է, թե եթե նա իր ամուսինը լիներ, նրան կթունավորեր: Դրան ի պատասխան Չերչիլը ասում է, թե եթե նա իր կինը լիներ, ինքն անձամբ այդ թույնը կխմեր:


26. Իտալիայի ազգային դրոշը նախագծվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից:

27. Միակ մարդու ծննդյան օրը, որը պաշտոնապես տոն է համարվում ԱՄՆ-ում, Ջորջ Վաշինգտոնինն է:

28. Հարվարդի համալսարանում ուսանելիս Էդվարդ Քենեդին որպես պատիժ դուրս է մնացել համալսարանից իսպաներենի քննությանը արտագրելու համար:

29. Իսրայելի Սողոմոն թագավորը 700 կին ու 100-ավոր սիրուհիներ է ունեցել:


30. Կառլոս Պարզամիտը Կառլոս Թանձրամիտի թոռն էր: Երկուսն էլ եղել են ֆրանկների արքաներ:

31. Անգլիայի թագուհի Աննան (1665-1714թթ.) ապրել է իր բոլոր 17 երեխաներից ավելի երկար:

32.1944թ.-ին Ֆիդել Կաստրոն ընտրվել է որպես Կուբայի լավագույն ատլետ դպրոցականը:

33. Մոցարտը երբեք չի հաճախել դպրոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել