Mamul.am-ը գրում է.

Վերջին տարիներին Հայաստանում կաթի ու կաթնամթերքի արտադրության ոլորտում հետաքրքիր զարգացումներ են նկատվում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում սննդամթերքի մանրածախ գները վերջին 3 տարիներին բարձրացել են շուրջ 24%-ով: Այսպես, 2012թ-ին նախորդ տարվա համեմատ, դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից միայն 10-ում գրանցվել է 0.6-11.4% գնաճ: Մասնավորապես, շաքարավազի գինն աճել է 10.0%-ով, մսամթերքինը` 7.0%, հացամթերքինը` 3.9% (նախորդ տարվա 11.0% գնաճի դիմաց), կենդանական ու բուսական յուղինը և ձկնամթերքինը` 3.1%, իսկ կաթնամթերքինը` 0.6%:

Ակնհայտ է, որ կաթնամթերքի գների անհամաչափ բարձրացումները չեն կարող փոխհատուցել այդ տարիներին ինքնարժեքը ձևավորող գրեթե բոլոր բաղադրիչների կտրուկ գնաճը: Պաշտոնական տվյալներով` Հայաստանում 2009-2012թթ մթերվող կաթի գինն աճել է շուրջ 40%-ով: Կարագի գները նույն տարիներին բարձրացել են 41,3%-ով, իսկ չոր կաթի և խտացրած կաթի ներմուծման գները բարձրացել են 48%-ով: Վառելիքի՝ բենզինի ու դիզելային վառելիքի գներն անցած 3 տարիներին հանրապետությունում համապատասխանաբար բարձրացել են 52% և 62%-ով:

Ինքնարժեքի այս կտրուկ բարձրացումների և կաթնամթերքի անհամաչափ գնաճի պայմաններում բնականաբար ծանր վիճակում են հայտնվել հայաստանյան կաթ վերամշակող ընկերությունները:

Հարց է առաջանում` այդ դեպքում ինչպե՞ս են հայրենական արտադրողները կարողացել դիմակայել իրենց առջև ծառացած այս խնդիրներին:

Այսպես. ունենալով ներքին ռեսուրսներ, արտադրողները կաթնամթերքի գնաճը փորձել են զսպել սեփական միջոցների, ստացված վարկերի և գործընկերներին կուտակած պարտքերի հաշվին: Նրանք այս տարիների ընթացքում շրջանառու միջոցների պակասը լրացրել են վարկային միջոցների հաշվին, իսկ ներկայում արտարժույթով վերցրած վարկերի դիմաց վճարումներն ու մարումները կատարվում են շուրջ 11%-ով արժեզրկված դրամով, որի հետևանքով վերցված վարկերը արտադրողների վրա ավելի թանկ են նստում: Դոլար-դրամ հարաբերակցության վատթարացման հետևանքով թանկանում են նաև արտաքին գործընկերներին կուտակած պարտքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել