Երկրաշարժի էպիկենտրոնը Մարաշն է, իրենց լեզվով Ղահրամանմարաշ։ Բնակչությունը 350 հազարի կարգի, երկրաշարժի ուժգնությունը 7,8 մագնիտուդ, այսինք ավելի ուժեղ, քան Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնում է եղել։
Էպիկենտրոնին խիստ մոտ է ամենամեծ ավերվածություններով բնակավայրը, Այնթափը, իրենց լեզվով Գազիանթափ, բնակչությունը 1,5-2 միլիոն։ Որոշ աղբյուրներում հենց այստեղ է նշվում էպիկենտրոնը։
Մի խոսքով, Սպիտակի երկրաշարժից ավելի ուժգին երկրաշարժ, կրկնակի ցնցումներով, գիշերվա ժամը 4-ին, ամբողջական շենքեր հավասարվել են հողին։
Էրդողանը ասում է, թե զոհվել է 2000 մարդ։
Դա անում է մոտ 20 շենք, ամենահամեստ հաշվարկներով, այնինչ ավերվել են թաղամասեր։
Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ մասշտաբի աղետ է տեղի ունեցել։
Էրդողանի բանը բուրդ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել