Թուրքիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը, ավելի քան 5 հազարը տուժել են, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնից։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

«Այս պահի դրությամբ մահացել է 912, վիրավորվել՝ 5385 մարդ։ Փրկվել է 2470-ը»,-ասել է նա։

Փլուզված շինությունների թիվը, ըստ Էրդողանի, 2818 է։ Նա հավելել է, որ 7, 7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։

 

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները ավելի վաղ հայտնել էին 284 զոհի ու 2383 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

 

Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել