Հարց: Լավ ծանոթ լինելով այսօրվա համացանցի բովանդակությանը, ցանկանում եմ իմ 13 տարեկան երեխային (աղջիկ) զերծ պահել այդ այլասեռված աշխարհից, բայց չգիտեմ ինչպես դա անել, չգիտեմ ինչպե՞ս, ի՞նչ պատճառաբանությամբ արգելեմ նրան գրանցվել սոցիալական ցանցերումում, երբ նրա բոլոր դասընկերներն ու բակի ընկերները այնտեղ կան: Ավելորդ խստություն չեմ ուզում ցուցաբերել, չեմ ուզում, որ երեխաս իմ մեջ թշնամի տեսնի և դա անի ինձանից գաղտնի, գիտեմ, որ արգելված պտուղը քաղցր է, միևնույն է կգրանցվի: Օգնեք գտնել հարցի լուծման ճիշտ տարբերակը: (Լիաննա, 45 տարեկան)
Հարցին պատասխանում է ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Սյուզի Սարգսյանը
Մենք ուզենք, թե ոչ, կյանքը զարգանում է, գիտությունը անևակաելի արագությամբ առաջ է ընթանում և կարևոր է, որ ժամանակակից մարդը կարողանա հարմարվել և համընթաց քայլել կյանքին: Տարիքային տարբեր խմբեր յուրովի են արձագանքում փոփոխություններին և առաջընթացին: Հասուն անձինքավելի դժվար են ընդունում նորը, ավելի դժվար են սկսում տիրապետել նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների, իսկ ինչ դժվար է ընդունվում, սովորաբար թվւմ է ավելի վատը: Վիրտուալ իրականությունը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը: Վիրտուալ շփումը և սոցցանցերը հնարավորություն են տալիս ավելի արագ կապ հաստատել, խոսել տարբեր թեմաներից միաժամանակ տարբեր մարդկանց հետ: Հասկանալի է, որ յուրաքանչյուր ծնող անհանգստանում է իր երեխայի շփման դաշտի, համակարգչի մոտ երկար ժամանակ անցկացնելու համար: Դեռահասության տարիքը ամենախոցելի շրջանն է, եր երեխաների համար կարևոր է իր հասակակիցների կարծիքը, նրաց հետ շփումը: Դեռահասության տարիքում կարևոր է իր հասակակիցների խմբից չառանձնանալը, իրեն տարբեր չզգալը: Այսօր նորմալ է, որ Ձեր 13-ամյա աղջիկը ցանկանում է գրանցվել սոցցանցերում և շփվել իր ընկերների հետ: Այս պարագայում արգելելը ոչնչի չի հանգեցնի, ընդհակառակը, իմ պրակտիկայում հանդիպել եմ շատ դեպքերի, եբ ծնողը արգելել էր գրանցվել սոցիալական ցանցերում, իսկ դուստը հեռախոսով կապվելով ընկերուհու հետ, նրա մեջոցով էր գրանցվել սոցիալական ցանցում:Ավելի կարևոր խնդիր կա, որին ծնողը պետք է հետևի դեռահասության տարիքում: Պետքէ ավելի շատ շփվել երեխայի հետ, իմանալ նրա հետաքրքրությունների և երզանքների մասին, ուղղորդել լավ ֆիլմեր, լավ երաժշտություն լսելուն, մոտիվացնելու երեխային`նոր գիտելիքներ ստանալու: Այս դեպքում դեռահասը վիրտուալ աշխարհում և ինտերնետում կփնտրի որակյալ ինֆորմացի, կշփվի նորմալ մարդկանց հետ և ծնողն էլ ավելի հանգիստ կվերաբերվի նրա`համակարգչից օգտվելուն: