
Ո՞նց կարող է 1918-ին օսմանյան բանակի սրերի վրա ստեղծված արհեստական պետությունը, որը մի քանի տարի հետո պարզապես դարձավ ԽՍՀՄ կազմի անդամ, ազատագրել տարածքներ, որոնք հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախի հողերն են։ Իսկ միգուցե նույն տրամաբանությամբ` Կառլ Մարքսն էլ երդվյալ քրիստոնյա՞ էր: Պատմական արդարությունը ընտրովի չէ, որ քաղաքական ախորժակիդ հարմարեցնես ընտրելուց առաջ։ Պատմական արդարությունը ժողովուրդների ու պետությունների իրավունքների անքակտելի հիմքն է և իրական խաղաղության ճանապարհը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/militaryfigure.gevorg/posts/pfbid0E3NhCQHBfrpySSMBpgwFErrJfF8wvLKj7qTBuPVf2zWwydY9Bqm8WCQbXVFa1Wp8l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել