Փոքր Յուկա, փոքր, բայց խիզախ ու կարելի է ասել անկոմպլեքս. կարելի է ասել նաև անտարբեր, նաև ռիսկով, նաև ամեն ինչ, ինչ ես կուզեմ))) Ես ուրախ եմ ու թթված, ես կատակասեր եմ ու լուրջ, ես ընկերասեր եմ ու կոպիտ, ես գիժ եմ, բայց հավասարակշռված, ես սիրում եմ բոլորին, բայց հավանում՝ քչերին_)))
Ես էսպիսին եմ, միշտ եղել եմ, կամ ու կլինեմ :Դ Դարերի խորքից եկած այս զգացմունքները, բնավորության բոլոր գծերն ու արյան այս կարմիր գնդիկները կերտել են մի Յուկա, ով կանգուն է, ունի ամուր պետություն, կարևորը՝ անկախ: Ունի ամուր հիմք ու չկոտրվող իշխանություն: Այն ամուր է իր սահմաններում, իսկ իր իսկ պետությունից դուրս նա լինում է տարբեր: Ամեն մի քաղաքակրթություն իրեն բնորոշ կիրթերն ունի, իսկ անկիրթներին իմ սահմանում վիզա չեն խփում. միանգամից դեպորտ… Անկիրթը նա չէ, ով չունի կրթություն, ով չգիտի տարրական քաղաքավարության կանոններ, ով գռեհիկ է ու չոբան: Դա նա է, ով ունի իրեն անհամապատասխան կրթություն, չափից դուրս քաղաքավարի է՝ քիթը ցցած ու բադի դեմքով, ով սիրալիր է, բայց կեղծ, ով նուրբ է, բայց կեղծ, ով ժպտում է, բայց կեղծ, ով կեղծ է, շինծու, ում մոտ ամեն ինչ հնարովի է ու արհեստական, ամեն ինչ ժամանակավոր ու անբովանդակ, ում մոտ ամեն ինչ չափվում է օձի ոտքերի երկարությամբ, ու ուղեղն աշխատում է միայն… Լավ, չի աշխատում…
Ւնչևէ, հեռու մնանք նման բարքերից և կարգերից, նման դեմքերից և դեպքերից, նմաններից: Նրանք հաստատ իրենց ուրույն տեղը կգտնեն այս կյանքում, իսկ մենք պետք է մնանք էնպիսին, ինչպիսին մեր հոգու պետության քաղաքացիներն են ուզում, ինչպես թելադրում են սրտի արդար կամ անարդար իշխանավորները և ինչպես խորհուրդ է տալիս երկրի ուղեղ անունով նախագահը: Մնացեք անկախ ու սիրեք իրար…  Mwah!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել