Aravot.am-ը գրում է.
Հայաստանում Gallup International Association ընկերությունը ուսումնասիրություն է իրականացրել Երեւան քաղաքում։ Հարցազրույցներն արվել են Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված։
Երևանի առջեւ կանգնած ամենակարևոր խնդիրներն առանձնացնելիս 37.1%-ը 2022թ մատնանշել է հասարակական տրանսպորտը, 2021-ին այդ կարծիքին է եղել 35,8%-ը։ 2022-ին աղբահանության խնդիրը կարեւորել է 25,1%-ը, մինչդեռ 2021-ին՝ 22,9%-ը։ 2022-ին գնաճը խնդիր է համարել 13,3%-ը, իսկ 2021-ին՝ 17,6%-ը։
Գործազրկությունը 2022թ կարեւորել է 11,1%-ը, մինչդեռ 2021-ին՝ 11,517,6%-ը, բնապահպանական խնդիրները՝ 10, 9%-ը՝ 2022թ, իսկ 2021-ին՝ 8,9 %-ը, բուժհաստատությունների վատ սպասարկումը 2022-ին նշել է 6,4%-ը, 2021-ին՝ 0,9%-ը։ 2022թ կրթական համակարգի վիճակը կարեւորագույն խնդիր է համարել հարցվածների 5,9%-ը, իսկ 2021-ին այդ ցուցանիշը 1,7% է եղել։ Երեւան քաղաքի խնդիրներ թվում նշված են նաեւ երթեւեկությունը, կայանատեղիները, անվտանգությունը, ճանապարհների վատ վիճակը, լուսավորությունը, վերելակները եւ այլն։
Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի կողմից իրականացված իբրեւ դրական փոփոխություն 21,6%-ը նշել է աղբահանության կազմակերպումը, 20,3%-ը ավտոբուսների ներմուծումը, 11,3%-ը ասֆալտապատումը, 1,9%-ի համոզմամբ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել։
Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել զբոսաշրջության զարգացման համար, 2022թ հարցվածների 29,4%-ը նշել է՝ մշակութային միջոցառումները, 24,3 %-ի կարծիքով պետք է ավելացնել կանաչ տարածքները, 4,1%-ը կարեւորել է երիտասարդների համար միջոցառումների իրականացումը, սպորտային միջոցառումներին տեղ է տվել 8,5%-ը։
Պարեկների աշխատանքը լիովին դրական է գնահատել 29,5%-ը, ընդհանրապես բացասական՝ 10,4%-ը։
2022-ին կատարված հարցման արդյունքներով 12․9%-ը կարծում է, որ պետք է Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ իրականացնել, 25,9-ը, սակայն, միանշանակ դեմ է արտահայտվել։
Ըստ այս հետազոտության՝ քաղաքապետի պաշտոնում ցանկացել է Հրաչյա Սարգսյանին տեսնել հարցվածների 18,8%-ը, Հայկ Մարությանին՝ 6․6%-ը, Տիգրան Ավինյանին՝ 3,1%-ը, Վարդան Ղուկասյանին (Դոգ) 2,4%-ը, Լեւոն Քոչարյանին՝ 1,8%-ը։ 17,9%-ի կարծիքով չկա համապատասխան թեկնածու։