News.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Գագիկ Բարսեղյանը:

Գագիկն ընտանիքի հետ տարիներ առաջ տեղափոխվել էր Գերմանիա: Նա ծնունդով Կոտայքին մարզի Գառնի համայնքից էր:

Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Գագիկը մեկ տարի առաջ Գերմանիայից վերադարձել  էր Հայաստան ծառայելու համար:

«Հայրն այսօր գիշեր կամ վաղն առավոտյան կլինի Հայաստանում, մայրը դեռ չի կարողանում վերադառնալ: Գագիկը շատ խելացի, դաստիարակված տղա էր: Ուսուցիչներն ասում են, որ միշտ աչքի էր ընկնում բարձր գնահատականներով եւ լավ պահվածքով»,- նշեց Պողոսյանըը:

Գագիկն ընտանիքի ավագ զավակն էր: Ուներ իրենից փոքր քույր եւ մեկ տարեկան եղբայր:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել