ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ Հայաստանում պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով: Բացի սա՝ խստացվել է պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:

Ո՞ւմ համար է այս օրենքը: Այն, ըստ էության, իշխանության մաս հանդիսացող անձանց մասին է, որոնք այսուհետ, փաստորեն, ստիպվա են լինելու սեփական քայլերը համաձայնեցնել ԱԱԾ-ի հետ: Հարց՝ արդյոք օրենքը հետադարձ ուժ ունենալո՞ւ է: Կարծես թե ոչ, ինչը, իհակե, ցավալի է, քանի որ եթե օրենքին տրվի հետադարձ ուժ, ապա կասկած չկա, որ ՔՊ-ական խունտայի առնվազը 90%-ը հայտնվելու է ԱԱԾ-ի կողմից հետապնդվողի կարգավիճակում: Օրինակ՝ պատերազմի օրերին Նիկոլի կողմից դրսևորված վարքը, երբ ուղիղ եթերում ասենք բացահայտում էր բանակին առնչվող գաղտնիքները՝ կոչ անելով կամավորներին սեփական կարիքները հոգալ միայնակ, քանզի պետության ռեսուրսները սպառվել են, պետք է որ անպատիժ չմնար, բաց ոչ միայն մնացել է, այլև պետական գաղտնիք պարունակող տեղեկության հրապարակչի դերում հանդես եկած անձը ցայսօր շարունակում է վարչապետ լինել՝ զրոյացնելով Հայաստանի պետական իմունտիտետը:

Թե կոնկրետ ինչ արդյունավետություն կունենա այս փաթեթը գործնականում, թերևս ժամանակը ցույց կտա, բայց արդեն իսկ հաստատ կարող ենք պնդել, որ ՔՊ-ականների համար այն խնդիրներ չի կարող հարուցել, քանզի ցանկացած լավ օրենք զրոյական արժեք է ստանում այն դեպքում, երբ ասենք երկրիդ արտգործնախարարը թուրքական շպիոն է, իսկ խորհրդարանում ծվարած ՔՊ-ականների ջախջախիչ մեծամասնությունը՝ ուղղակի թրքացած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել