Նիկոլի «էլիտար» ստրուկները

Ի տարբերություն շարքային քաղաքացիների՝ Հայատանում այսուհետ պետական պաշտոնյաներին կսպասարկի շտապօգնության հատուկ մեքենա: Կառավարության՝ հունվարի 13-ի նիստում է համապատասխան որոշումն ընդունվել: Ընդ որում՝ այդ հատուկ մեքենան շահագործելու է ոչ թե Շտապօգնության ծառայությունը, այլ՝ ՊՊԾ-ն՝ Նիկոլի «դուքյանը»:

Այս որոշումը կարելի է որակել՝ հեղափոխական ականջահաճո թեզերի հերթական բռնաբարություն, որոնցից մեկի համաձայն, օրինակ, Հայաստանում վարչապետների թիվը վաղուց մի քանի միլիոնի է հասնում: Հիմա՝ հարց՝ ինչո՞վ են Նիկոլի ստրուկները՝ պետական պաշտոնյաները, որոնց մեղքը Հայաստանի հետ կատարվողի մեջ շատ ուղղակի է, քանզի գերադասել են աշխարհի փառքը սեփական հայրենիքից, տարբերվում միլիոններից: Մինչև հիմա բոլորիս կարծես դե սպասակել են միևնույն մեքենաները, դրանից ո՞ր մի չինովնիկի «մազն է ծռվել», որ հիմա Նիկոլը որոշել է նրանց «էլիտար» դարձնել:

Կառավարության այս որոշումը լիովին տեղավորվում է հատկապես հետպատերազմյան փուլում Հայաստանում ընթացող խայտառակ պրոցեսի տրամաբանության ծիրում, երբ Նիկոլը, շատ լավ հասկանալով սեփական ժողովրդականության մակարդակի կատաստրոֆիկ անկումը, փորձ է անում իրեն շրջապատել յուրային «պալատականներով», նրանց կյանքի համար ստեղծել լավագույն պայմաններն ու նրաց իր հետ բարեկամացնել, որ երբ գա պահը, նրանց որպես քաղաքական կարևոր գործիք դարձնի ու ասենք լուծի իր իշխանության պահպանման խնդիրը՝ խորապես թքած ունենալով ժողովրդական լայն զանգվածների տրամադրությունների վրա:

Բայց ի գիտություն Նիկոլի՝ սա խոտոր ճանապարհ է՝անխուսափելի կործանման տանող. պրակտիկան է դա հուշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել