Allsport.am-ը գրում է.

Չելիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխը խոսել է Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ու Իտալիայի հետ առաջիկա հանդիպումներից ունեցած ակնկալիքներից: Չեխերը հայ ֆուտբոլիստների հետ կմրցեն սեպտեմբերի 6-ին, իսկ իտալացիների հետ սեպտեմբերի 10-ին:

-Բոլորս էլ գիտակցում ենք, որ Հայաստանի հետ խաղն Իտալիայի հետ հանդիպումից կարևոր է: Միավորներ կորցնելու իրավունք չունենք, քանի որ մեզ հաղթանակներ են պետք Աշխարհի առաջնությանը մասնակցելու մեր շանսերը բարելավելու համար:

Հայաստանի հավաքականի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպումը բարդ էր, չնայած նրանց նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակին: Պրահայում նույնպես կփորձենք հաջող հանդես գալ,- ասել է Լոնդոնի «Չելսիի» դարպասապահը չեխական լրատվամիջոցների հետ զրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել