Emedia.am-ը գրում է.

Այդ մասին, ըստ eubusiness.com պարբերականի, հայտարարել է ԵՄ նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը Frence-Presse գործակալությանը։

«Մենք հարգում ենք ցանկացած երկրի ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ ընտրել երկու կազմակերպությունները՝ տարբեր մաքսային քաղաքականությունների պատճառով», – նշել է նա։

Նախատեսվում էր, որ Հայաստանը կստորագրի Խորը և համապարփակ առևտրի մասին պայմանագիրը ս.թ. նոյեմբերին Վիլնյուսում Արևելյան գործընկերության համաժողովի ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել