Լաչինի միջանցքի՝ Արցախը Հայաստանի և ամբողջ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի, փակման պատճառով ներմուծումները դադարեցված են, որի հետևանքով Արցախի խանութներում այսօր գրեթե չկա պարենային ապրանք, դեղորայք, մանկական սնունդ, տակդիրներ, փակ են բանջարեղենի խանութները, ռեստորանները։ Կառավարության որոշմամբ՝ արդեն իսկ օգտագործվում են պահուստային պաշարներ։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքով, միջանցքի բացման շուրջ բանակցություններ չկան, քանի որ Ադրբեջանն ավելի ու ավելի նոր ու անընդունելի պահանջներ է առաջադրում՝ ցանկանալով վերահսկել «կյանքի ճանապարհը»։

Այսօր շրջափակման 25-րդ օրն է։

      

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել