1in.am-ը գրում է.
Սուրբ Հովհաննեսի անվան մաշկաբանական ինստիտուտի և Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ հղիության ժամանակ լողավազան այցելելը բացասաբար է անդրադառնում ապագա երեխայի առողջության վրա: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նորածինների մոտ ալերգիկ ռեակցիաներն ուսումնասիրող գիտնականները բավականին շատ հետազոտություններ են իրականացրել՝ տվյալ պաթոլոգիայի առաջացման պատճառները պարզելու համար:
Գիտնականների իրականացրած վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նորածինների մոտ ալերգիկ ռեակցիաների՝ դերմատիտի, էկզեմայի և ասթմայի առաջացման պատճառն այն է, որ հղիության ժամանակ նրանց մայրը հաճախ է լողավազաններ այցելել:
Գիտնականները կարծում են, որ օդում քիմիական նյութերի մասնավորապես՝ քլորի գոլորշիների պարունակությունն ապագա երեխայի իմունային համակարգում փոփոխություններ է առաջացնում, որի հետևանք են դառնում վերոնշյալ պաթոլոգիաները: