Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի տարածքում, քանի որ երկրի մեկ երրորդը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ։

«Մենք ընդգծեցինք հանդիպման ժամանակ, որ աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը և նրա ինքնիշխանությանը, և մեր միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է: Մենք նշել ենք, որ Սիրիայի տարածքի մեկ երրորդը վերահսկվում է ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասել է Աքարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել