Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և Քաունթերփարթի Հայաստանի հետ համագործակցությամբ նախաձեռնում է Հայաստանի 50 դպրոցներում ստեղծել ռոբոտաշինության խմբակներ: Նախաձեռնության նպատակն է հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ, զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաև ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական համալսարաններում սովորելուն: Վարդենիկ ՀԵՆԱ -ի և Վարդենիկի կրթահամլիրի աջակցությամբ Վարդենիկում շուտով կգործի ռոբոտաշինության խմբակ, որին կարող են գրանցվել Վարդենիկում ապրող 12-ից մինչև 18 տարեկան աշակերտները։
Նյութի աղբյուր՝ http://vardenik.blogspot.com/2013/09/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



