Բենիամին Նեթանյահուն երրորդ անգամ դարձավ Իսրայելի վարչապետ: 

Քաղաքական գործիչն այս պաշտոնում եղել է 1996-1999 եւ 2009-2021 թվականներին։

Բենիամին Նեթանյահուն երդվել է որպես երկրի պատմության մեջ ամենաաջակողմյան և կրոնական առումով պահպանողական կառավարության վարչապետ. հաղորդում է AP-ն:

Կոալիցիան, որը բաղկացած է հրեական ծայրահեղ ազգայնական և կրոնական կուսակցություններից, արդեն աննախադեպ արձագանքի է արժանացել իսրայելական հասարակության շրջանում, ներառյալ երկրի պաշտպանական կառույցները, բիզնեսը, ԼԳԲՏ համայնքը, աշխարհիկ հրեաները և այլք:

Ավելի քան մեկ տարի ընդդիմություն լինելուց հետո Նեթանյահուն վերադարձավ:

Ավելի վաղ, Իսրայելում ցույցեր էին ընթանում՝ ընդդեմ Նեթանյահուի նոր ձևավորվող կառավարության։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել