Mediahub.am-ը գրում է․
MediaHub.am-ն ավելի վաղ գրել էր, որ տեղեկություններ կան, թե թշնամին Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ անխոչընդոտ առաջ է եկել՝ իր հետ բերելով բուլդոզերներ և այլ տեխնիկա։
Տեղեկությունը MediaHub.am-ի հետ զրույցում հերքեց գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը՝ նշելով, որ նախկինում ինչ վիճակ որ եղել է, նույնն էլ հիմա է։
MediaHub.am-ը զրուցեց նաև ԱԺ ՔՊ խմբակցության սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ: Վերջինս ընդգծեց՝ իրեն հասած տեղեկություններով թշնամին առաջ չի եկել։
«Խրամատավորվել են, ավելի են ամրացրել իրենց դիրքերը, որը գյուղի բնակիչների համար արդեն տեսանելի է։ Մերոնք էլ են խրամատավորվել, ճանապարհներ կառուցել»,-ասաց նա։
Սակայն երկրի պաշտպանական գերատեսչությունից հերքեցին շրջանառվող լուրերը. ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը MediaHub.am-ին փոխանցեց, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։