Armenpress.am-ը գրում է.

«Ծովային փոխգործակցություն – 2022» ռազմածովային զորավարժությունները ցույց տվեցին Ռուսաստանի և Չինաստանի վճռականությունը՝ պահպանելու խաղաղությունն ու կայունությունը համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Քեֆեյը ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Երկու երկրների ռազմածովային նավատորմերը ցուցադրեցին Չինաստանի և Ռուսաստանի վճռականությունն ու ունակությունը՝ ուժեղացնելու ծովում անվտանգության սպառնալիքներին համատեղ պատասխանը, ինչպես նաև պահպանելու խաղաղությունն ու կայունությունը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում», - նշել է Թան Քեֆեյը: Նա նաև ընդգծել է, որ զորավարժություններն «է՛լ ավելի խորացրեցին Չինաստանի և Ռուսաստանի միջև համակողմանի ռազմավարական համագործակցությունը նոր դարաշրջանում»։

Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Պեկինը և Մոսկվան 2022 թ.-ի ընթացքում իրականացրել են անվտանգության ոլորտում գլոբալ նախաձեռնություններ, խորացրել են ռուսական և չինական զինված ուժերի միջև պրակտիկ փոխանակումները և համագործակցությունը և բարձր մակարդակով պահպանել են երկու երկրների բանակների միջև ռազմավարական համակարգումը: «Ծովային փոխագործակցություն - 2022» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 21-ից 27-ը Արևելաչինական ծովում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել