Doctors.am-ը գրում է.
Ովքեր նիհարել են ուզում են, բայց սարսափում են նույնիսկ "դիետա" բառից, կարող են լավ զգալ իրենց։ Ինչպես հաղորդում է news.am style-ը, Վեսթմինսթրի համալսարանի (ԱՄՆ) աշխատակիցներն ապացուցել են, որ սարսափ-ֆիլմեր դիտելը կալորիաներ է վառում։ Նրանք վերլուծել են մարդկանց կենսական ցուցանիշները սարսափ-ֆիլմեր դիտելու ընթացքում. թթվածնի օգտագործումը, սրտի ռիթմը եւ այլն։ Ստացված տվյալների հիման վրա հաշվել են էներգիայի ծախսը։
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են. սարսափի հանդիսատեսը 1.5 ժամվա ընթացքում միջինը 113 կալորիա է վառում։ Մոտ այդքան է ծախսվում կես ժամ արագ քայլով զբոսնելու դեպքում կամ կուտակվում՝ շոկոլադե փոքրիկ սալիկի "շնորհիվ"։ Կալորիաները վառվում են արտադրվող ադրենալինի հաշվին, ինչը փակում է ախորժակը, խթանում նյութափոխանակությունն ու օրգանիզմին ստիպում է վառել կալորիաները։
Եթե որոշել եք նիհարել այս ճանապարհով, ահա ամենաազդեցիկ ֆիլմերի ցանկը. "Միաձուլումը" (1980թ.) վառում է 184 կալորիա, "Ծնոտները" (1975թ.)՝ 161, "Դևվին վռնդողը" (1973թ.)՝ 158 կալորիա։ Ինչպես երեւում է ցանկից, դասական հին ու բարի սարսափի դեմ խամրել են հոդլիվության թարմ սարսափները։ "Սարսափելի" դիետան մի պայման ունի, սակայն՝ սահմռկեցուցիչ տեսարանների ժամանակ չփակել աչքերը։