Շարունակում եմ ներկայացնել ձեզ Երկիր մոլորակի ոչնչացման 10 ամենաարդյունավետ տարբերակները.
6. Մոլորակը կկլանվի հսկայական սև անցքի կողմից
Այս սցենարի համար անհրաժեշտ է սև անցք, հերհզոր ռեակտիվ շարժիչ և հնարավոր է նաև մեծ երկրային մարմին, որը բաղկացած լինի քարից: Մեր մոլորակին ամենամոտ գտնվող սև անցքը 1600 լուսատարի հեռավորության վրա է՝ Աղեղնավորի համաստեղությունում:
Այստեղ ամեն ինչ պարզ է ու հստակ: Պետք է Երկիր մոլորակը հնարավորինս մոտեցնել սև անցքին, և դրա համար կա երկու տարբերակ.
- Երկիր մոլորակը մոտեցնել սև անցքին
- Սև անցքը մոտեցնել Երկիր մոլորակին
Երրորդ տարբերակն էլ կարելի է քննարկել` երկու երկնային մարմիններն իրար մոտեցնելը, որը կլինի ամենաարդյունավետը: Հասկանալի է, որ սա գրեթե անիրագործելի խնդիր է, բայց դա անհնար չէ: Այս ապոկալիպտիկ պլանն իրականացնել կհաջողվի ոչ ավելի շուտ, քան 3000 թվականը, երբ տեսականորեն արդեն կլինեն համապատասխան տեխնոլոգիաներ: Դրան հարկավոր է գումարել ևս 800-1000 տարի, որը կպահանջվի մարմիններն իրար մոտեցնելու համար:
7. Հետևողական և սիստեմատիկ ապամոնտաժում
Այս տարբերակի համար անհրաժեշտ է գերհզոր էլեկտրամագնիսական կատապուլտ, իսկ իդեալական տարբերակում՝ մի քանի կատապուլտ և 2*1032 Ջոուլ էներգիա: Այնուհետև պետք է վերցնել Երկրի հսկայական կտոր և շպրտել այն տիեզերք: Այսպես անելով կարելի է սպառել Երկրի զանգվածը կազմող 6 սեկստիլիոն տոննա զանգվածը:
Ի դեպ, էլեկտրամագնիսական կատապուլտի գաղափարը ծագել է վերջերս, երբ քննարկվում էին լուսնի վրայից ռեսուրները Երկիր տեղափոխելու տարբերակները: Սարքի աշխատանքի սկզբունքը պարզ է. վերցվում է հսկայական զանգված և կրակվում է ճիշտ ուղղությամբ՝ 11 կմ/վ արագությամբ:
Կան այլընտրանքային տարբերակներ ևս, թե ինչպես երկրային նյութը տիեզերք արտանետել՝ տիեզերական նավից, մինչև տիեզերական վերելակը: Խնդիրը նրանում է, որ դրանք տիտանական էներգիա են պահանջում: Կարելի է իհարկե կառուցել Դեյսոնի գունդը, բայց համապատասխան տեխնոլոգիաները ի հայտ կգան 5000 թվականից ոչ ավելի վաղ:
Ըստ էության, այս գործընթացը հիմա էլ կարելի է սկսել, եթե չասեմ, որ արդեն սկսել ենք: Տիեզերքը յուրացնելու առաջին քայլերից ի վեր մարդկությունը բավականին մեծ քանակությամբ օգտակար ու անօգուտ նյութեր է դուրս հանել տիեզերք, և եթե ինչ-որ չարագործներ, այնուամենայնիվ, որոշեն կյանքի կոչել այս դիվային գաղափարը, ապա որոշ ժամանակ մարդկությունը ոչինչ չի էլ կասկածի: Վերջում Երկրից կմնա միայն ողջ Արեգակնային համակարգով սփռված բեկորների խումբ:
Այս սցենարի ամենաթույլ կողմը թերևս ժամանակային չափորոշիչներն են. եթե ամեն վայրկյան Երկրից 1 միլիարդ տոննայանոց կտոր նետեն դեպի տիեզերք, միևնույն է, կպահանջվի 189 միլիոն տարի, որպեսզի Երկիրը «վերջանա»:
8. Բազում կտորների կբաժանվի՝ բութ մարմնի հարվածի արդյունքում
Այս սցենարի համար հարկավոր է հսկայական քարի կտոր և ուժ, որը կմղի այն դեպի մեր մոլորակը (օրինակ` Մարսը իդեալական թեկնածու է այս առումով): Տիեզերքում չկա այդպիսի մի մարմին, որը չի կարող քանդվել, պարզապես պետք է դրան բավարար ուժով հարվածել: Կոնցեպտը պարզ է. պետք է գտնել մեծ, շատ մեծ գիսաստղ կամ մոլորակ, դրան հաղորդել խելահեղ արագացում և հարվածել դրանով Երկրին: Արդյունքում երկու մարմինները ամենայն հավանականությամբ կդադարեն գոյություն ունենալ: Եթե օբյեկտները բավարար ուժով ու ճշգրտությամբ բախվեն միմյանց, ապա բախման էներգիան բավական կլինի, որպեսզի նրանք հաղթահարեն միմյանց ձգողականությունը և մանր կտորների բաժանեն մեկմեկու այնպես, որ այլև նոր մոլորակ չկարողանա գոյանալ դրանցից:
Նման բախման համար այդ երկնային մարմինը պետք է ունենա առնվազն 11 կմ/վ արագություն, և դա այն պարագայում, որ մեր օբյեկտը չկորցնի էներգիա մինչ բախումը և ունենա երկրի զանգվածի 60 տոկոսը: Մարսն այս առումով հարմար թեկնածու չէ, քանի որ դրա զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 11%-ը, ուստի Վեներա մոլորակը, որի զանգվածը կազմում է արդեն Երկրի զանգվածի 81%-ը, ավելի հարմար տարբերակ է: Ամեն դեպքում, կարող եք հանգիստ մնալ, որովհետև սա անհվանական սցենարներից մեկն է:
9. Կկլանվի Ֆոն Նեյմանի մեքենայի կողմից
Ֆոն Նեյմանի մեքենան իրենից ներկայացնում է մի սարք, որը տեսականորեն ի զորու է կրկնօրինակել ինքն իրեն բնական հանածոների միջոցով: Բավարար է պարզապես ստեղծել նման մի մեքենա, որը կաշխատի բացառապես երկաթի, ալյումինիումի, մագնիումի միջոցով և Երկրի միջուկը կազմող այլ հիմնական տարրերով: Սարքի չափը նշանակություն չունի, պարզապես հարկավոր է, որ այն ի զորու լինի ցանկացած ժամանակ վերարտադրել ինքն իրեն: Այնուհետև պետք է այս սարքը իջեցնել Երկրի կեղևի տակ և թույլ տալ, որ այն սկսի բազմանալ երկրաչափական պրոգրեսիայով: Երբ Երկրի միջուկը կսպառվի, պետք է այդ միլիարդավոր մեքենաներն ուղարկել դեպի արևը՝ վաղօրոք պատրաստված տրանսպորտով:
Այս գաղափարն այնքան խելագար է, որ կարող է և իրականանալի լինել, առավել ևս, որ այս սարքը կկարողանան պատրաստել ոչ ավելի ուշ, քան 2050 թվականը:
10. Երկիրը կընկնի Արևի վրա
Այս սցենարի իրականացման համար պետք կգան հատուկ տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան շարժել Երկրագունդը: Խնդիրը պարզ է. Երկիրը պետք է «նետել» արեգակի վրա: Սակայն առաջին հայացքից պարզ թվացող այս խնդիրն այդքան էլ հեշտ չէ իրականացնել, անգամ եթե խնդիր չկա այնքան ճշգրիտ նետել, որ Երկիրն ընկնի հենց արևի մակերևույթին: Իրականում, բավական է, որ Երկիրը հայտնվի բավարար հեռավորության վրա և արեգակննային մակընթացությունները պարզապես կպայթեցնեն մեր մոլորակը: Հարկավոր է պարզապես թույլ չտալ, որ Երկիրը էլիպսաձև ուղեծրի դուրս գա Արևի շուրջ:
Այսօրվա տեխնոլոգիական զարգացման մակարդակի պարագայում դա անիրագործելու խնդիր է, բայց գուցե օրերից մի օր մարդկությունը դրա միջոցն էլ գտնի: Հնարավոր է նաև, որ մեկ այլ երկրային մարմին «բրթի» մեր մոլորակը արևի մոտ ուժեղ հարվածի դեպքում, և այդ ժամանակ մեր մոլորակից կմնա միայն գոլորշիացող մետաղյա մի գունդ, որն աստիճանաբար կսուզվի արեգակի մեջ:
Որոշ աստղագետներ արդեն հայտնաբերել են մի շարք «համապատասխանող» գիսաստղեր, որոնք Երկրի ուղղությամբ են շարժվում, սակայն եթե դրանք վրիպեն, մարդկությունն ինքը կկարողանա իրականացնել դա մոտ 250 տարի հետո: