Ladynews.am-ը գրում է.

Անգամ ամենաերջանիկ հարաբերություններին ժամանակ առ ժամանակ թարմ «արյուն» մատակարարելու կարիք կա, որպեսզի դրանք չծերանան… Իսկ մեթոդները, ինչպես պարզվում է, քիչ չեն. մի քանիսը` LN-ից:

Ձևացրեք, թե ամուսնացած չեք

Կարող եք միասին որոշել և մեկ օր ազատություն տալ միմյանց: Ձեզնից յուրաքանչյուր այդ օրն անցկացնում է այնպես, ինչպես ուզում է, բայց պարտադիր պայման է` առանձին: Անընդհատ զանգահարել կամ հաղորդագրություն ուղարկելը նույնպես արգելվում է: Ընդունեք, որ դուք ազատ մարդիկ եք, ովքեր երբեմն ունեն ազատ թռիչք կատարելու իրավունք:  Ամսվա մեջ մեկ օրը, կարծում ենք, բավական կլինի սթափվելու համար:

Անակնկալները դարձրեք սովորություն

Բոլորովին պարտադիր չէ ծախսել ամբողջ աշխատավարձը` նրան թանկարժեք իրեր գնելու համար: Անակնկալների իմաստն ավելի շատ մատուցման մեջ է, քան բովանդակության: Կարող եք հեծանիվներով զբոսանք կազմակերպել, ժամադրել որևէ սրճարանում կամ միասին ինչ-որ դասընթացի մասնակցել:

Սովորեք միասին

Կարող եքմիասին հաճախել օտար լեզվի դասընթացների: Դա իսկական հոգեբանական թերապիա կլինի երկուսիդ համար: Նախ՝ կավելանան շփման եզրերը, ձեռք կբերեք նոր, հետաքրքիր թեմաներ` միասին քննարկելու համար:

Վերադարձեք սկիզբ

Հաճախ գնացեք այն վայրերը, ուր առաջին անգամ հանդիպել եք, համբուրվել կամ սեր խոստովանել միմյանց:  Կարող եք թափառել այդ փողոցներով, համբուրվել: Թող ոչ մեկը չկռահի, որ այս զույգը վաղուց արդեն ամուսնացած է:

 Պահպանեք կառուցվածքն ու առողջությունը միասին

Միասին զբաղվեք սպորտով: Դուք կարող եք նույնիսկ մրցել իրար հետ, թե ով ավելի շատ հրումներ կանի կամ ով ավելի երկար կվազի: Հարաբերությունների նոր փուլը կսկսի հենց մարզասրահից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել