Tert.am-ը գրում է.
Tert.am-ի տեղեկություններով՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հաստատեցին ԵԿՄ վարչության քարոզչության բաժնից։
«Ցավոք, բուժման ռեժիմի խախտումը Մանվել Գրիգորյանի մոտ որոշակի առողջական բարդություններ է առաջացրել և այս պահին նա իսկապես Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է, ուր ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ մասնագիտական միջոցառումները: Մասնագետների հավաստմամբ` գեներալի առողջականը կբարելավվի, սակայն, լիարժեք առողջացման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ»,- նշեցին քարոզչության բաժնից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել