Mediahub.am-ը գրում է.

Տոնածառները փայլեցին ամբողջ աշխարհում, և յուրաքանչյուր քաղաք հպարտանում է իր ամանորյա գեղեցկությամբ։ Միևնույն ժամանակ European Best Destinations կազմակերպությունն ընտրել է 2022 թվականի Եվրոպայի ամենագեղեցիկ տոնածառը։ 

Այսպիսով, լավագույն տոնածառերի եվրոպական վարկանիշում առաջին տեղում Լեհաստանի գլխավոր տոնածառն է։ Այն տեղադրված է Վարշավայում՝ Հին քաղաքի շուկայի հրապարակում։ 

Քաղաքի կենտրոնում զարդարված տոնածառերը խորհրդանշում են Սուրբ Ծննդյան տոները և ասոցացվում են տաք գինու և անուշահոտ խմորեղենի հետ: Իսկ Վարշավայում ամանորյա տոնածառը նաև Սուրբ Ծննդյան տոնավաճառի գլխավոր նշանն է: Եվ նա դարձավ Եվրոպայի ամենագեղեցիկը։

European Best Destinations կազմակերպությունը, որը նվիրված է Եվրոպայում մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը, ընտրել է եվրոպական մայրաքաղաքների ամենագեղեցիկ տոնածառներից 25-ը։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. 

- Վարշավա, Լեհաստան
- Լոնդոն, Մեծ Բրիտանիա
- Վիեննա, Ավստրիա
- Զագրեբ, Խորվաթիա
- Էդինբուրգ, Շոտլանդիա
- Բուդապեշտ, Հունգարիա
- Պրահա, Չեխիա
- Բրյուսել, Բելգիա
- Ստրասբուրգ, Ֆրանսիա
- Քյոլն, Գերմանիա

Անկախ նրանից, թե որոշել եք Սուրբ Ծնունդը նշել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Իտալիայում կամ Եվրոպայի ցանկացած այլ վայրում, բաց մի թողեք հնարավորությունը բացահայտելու գեղեցիկ եվրոպական տոնածառեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել