Ապացուցելու համար, որ առանց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի Հայաստանը գոյության շանս չունի, ցեղասպանությունը որպես կոնֆլիկտների լուծման հնարավոր տարբերակներից մեկը հռչակած Թորոսյան Արսենը ասել է.«Միայն խաղաղության գործող համաձայնագրի դեպքում մենք չենք ունենա հարձակումներ՝ մեր սուվերեն տարածքի վրա, միայն գործող խաղաղության համաձայնագրի դեպքում մենք կունենանք երկարատև այսպես ասած կայուն վիճակ, որը մեզ թույլ կտա զարգանալ, ունենալ ավելի շատ բնակչություն, կունենանք ծնելիության աճ, ավելի լավ տնտեսություն, մարդիկ ավելի լավ կապրեն, և Հայաստանն ավելի երջանիկ երկիր կլինի: Նույնը վերաբերում է և Արցախի հարցին…»:

Բացառապես մթի ու խավարի հետ ասոցացվող այս արարածի խոսքերում ոչ միայն ոչ մի կերպ չի արտացոլվել իրականությունը, այլև դրա տողատակերում հստակորեն զգացվում է ցեղասպանության սպառնալիք: Թորոսյան Արսենը փաստացի ասում է, որ Ադրբեջանի պայմաններով երկրորդ կապիտուլյացիայի գնալու այլընտրանքը կարող է լինել նոր ցեղասպանությոնը, քանզի կոնֆլիկտները լուծվում են նաև նման կերպ, ու եթե հայ հանրությունը չի ցանկանում սրի քաշվել, ապա պետք է ունենա Բաքվի հետ գործող խաղաղության համաձայնագիր, որը կերաշխավորի կարճ ժամանակում Հայաստանի փթթումը:

Թորոսյան Արսենը, իհարկե, բացառիկ թրքասեր է ու հայրենատյաց, դրա հետ մեկտեղ էլ՝ իսկական խաբեբա: Նախ՝ աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ թուրք-ադբեջանական տանդեմը Հայաստանի հետ միևնույն տարածաշրջանում խաղաղ գոյակցելու նպատակ բնավ չունի, քանի որ հայ ազգի գոյությունն այս տարածաշրջանում ոչ միայն վնասում է թուրքերի աշխարհաքաղաքական շահերին, այլև հարված է հասցնում նրանց ինքնությանը: Երկրորդ՝ կայուն խաղաղություն չի լինում ցանկացած գնով կամ առնվազն այն գնով, որը գոյաբանական թշնամիդ է պահանջում: Օրինակ՝ եթե ազերիները Նիկոլին առաջարկեն խաղաղութան համաձայնագիր ոչ թե մոտ 30000 քկմ-անոց Հայաստանի, այլ ասենք դրա կեսի չափով ձևական պետություն ունենալու դիմաց, Թորոսյան Արսենը «հա» կասի՞: Անկասկած, դեռ մի բան էլ կպարի, եթե, իհարկե, Բաքուն Նիկոլի աթոռի անձեռնմխելիությունը երաշխավորի:

Մյուս կողմից՝ եթե ազերիները պատրաստ են երաշխավորել Հայաստանի հետ խաղաղ գոյակցելու պատրաստակամությունը, ապա ինչո՞ւ էր Նիկոլը ոչ վաղ անցյալում հայտարարում, որ որևիցե խաղաղության համաձայնագիր չի կարող երաշխավորել պատերզմի բացառումը. դրա կնքվելուց 12 ժամ անց էլ կարող է տոտալ պատերազմ սկսվել: Ի դեպ՝ սրա մասին է խոսում նաև Բաքուն՝ այդպես էլ ոչինչ չերաշխավորելով հրապարակային ելույթներում:

Իրականում թուրքի գրկում երջանկություն որոնող Թորոսյան Արսենը ՔՊ-ի քարոզչական թեզն է փորձել առաջ բրդել՝ հանրությանը վախ ներշնչելու միջոցով թշնամուն հպատակվելու անայլընտրանքայնության մասին՝ քայլ, որը, ի դեպ, բավական համահունչ է թվում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել