1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի բնակիչների 80%-ը ճիշտ չի համարում հարվածել Սիրիային առանց ՄԱԿ-ի թույլտվության: Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցների 15%-ը կողմ է Սիրիա ռազմական ներխուժմանը առանց ՄԱԿ-ի համապատասխան թույլտվության, իսկ մնացած մասը դժվարացել է պատասխանել: Բացի այդ՝ նրանց 29%-ն է կողմ, որպեսզի ԱՄՆ-ը Սիրիային հարվածի առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության, դեմ է արտահայտվել 57%-ը:

Հարցումների արդյունքներից պարզ է դարձել, որ բրիտանացիները զգուշությամբ են մոտենում ռազմական հակամարտություններին մասնակցությանը, քանի որ հիշում են 2003թ. Իրաքում անցկացված գործողության բացասական հետևանքները:

Արդյունքում բրիտանացիների 62%-ը համոզված է, որ Լոնդոնն ապագայում չպետք է մասնակցի Մերձավոր Արևելքում պատերազմներին: Հակառակ կարծիքի է հակված 31%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել