Այսօր առավոտյան մամուլից տեղեկացանք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը 2023թ. հունվարի 19-ին հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում:
Ժողովրդի աչքերին թոզ փչելու, երկրին սպառնացող իրական խնդիրներից շեղելու համար՝ նոր շինծու քրեական գործերի շարք։
Այս կեղծ գործերը հոդս են ցնդում, երբ պարզվում է, որ մեկ այլ գործի շրջանակներում պարկեշտ գործարար ներկայացողները իրականում քցող բանսարկուներ են, ովքեր պետությանը անչափելի վնասներ են հասցրել։
Այսօր, երբ փակ է Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը, երբ հանձնված է Արցախի 75%–ը, գործ է հարուցվում մի պետական գործչի նկատմամբ, ում շնորհիվ ձեռք է բերվել անկախություն, ում շնորհիվ ունեցել ենք անառիկ սահմաններ, ում շնորհիվ տասնամյակներ շարունակ ոչ ոք չէր կարողանում մոտենալ հայկական երկու հանրապետություններին։
Ձեր ստի և խաբեության իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել և դու’ք դա շատ լավ գիտեք։ Դուք պատասխան եք տալու ժողովրդի և Աստծո առաջ, իսկ մենք նախագահի կողքին կանգնել ենք, կանգնած ենք և կանգնելու ենք, չլքելով այն խրամատը, որը պահում է Հայոց պետականությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել