MediaHub-ը գրում է.

MediaHub.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով նոր կասկածյալ կա։ Համագյուղացիների մոտ նման կարծիք է ձևավորվել, քանի որ գյուղացիներից մեկին հաճախ են հարցաքննության կանչում։ 

MediaHub.am-ը տեղեկությունը ճշտեց ընտանիքի հայր Սևակ Մելիքսեթյանից, ով հերքեց այդ տեղեկությունը:

- Ամեն դեպքում, տեղյա՞կ եք, որ գյուղից բնակիչներ են հարցաքննվում։ 

-Ամեն օր էլ մարդիկ հարցաքննվում են, բայց սա դեռ չի նշանակում, որ իրենք կասկածյալ են։ 

-Տեղեկություններ կային նաև, որ արտաշիրիմում է եղել։

 -Նման բան չկա։ Շատ եմ լսում այդ մասին, բայց ոչ մի արտաշիրիմում չի եղել։ 

-Տեղյա՞կ եք, թե գործն ինչ փուլում է։ Նաև Արկադի Բարսեղյանը պնդում է, որ իր մեղքը չի ընդունում։

-Ո՞ր հանցագործն է իր մեղքն ընդունում։ Վրույրն էլ սկզբում ասում էր, որ մեղավոր չէ, բայց հետո մեղքն ընդունեց։ 

-Ձեզ հետ առերեսում եղե՞լ է, հանդիպե՞լ եք Արկադիին կամ Վրույրին։ 

-Չէ, չի եղել, բայց կուզեի, գուցե հետագայում լինի. հիմա ոչինչ ասել չեմ կարող։ 

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալը այլ վայրում է եղել։ 

Լիաննա Թորոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել